ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Զառիթափում կստեղծվեն ձիարշավային և քայլարշավային երթուղիներ. զարկ է տրվում էկոտուրիզմի զարգացմանը

Հասարակություն

 Վայոց Ձորի Զառիթափ համայնքում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով բնակավայրում փողոցային լուսավորության, ճանապարհների ասֆալտապատման, փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ ծրագիրն իրենք իրականացնում են ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունն էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

«Ծրագրի շրջանակում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել ենք Արտավան համայնքի արտաքին լուսավորության համակարգի տեղադրում։ Մեր ծրագրի շրջանակում ոչ միայն արտաքին լուսավորության համակարգ է տեղադրվելու, այլև փորձում ենք զարկ տալ էկոտուրիզմի զարգացման ծրագրին ընդհանրապես։ Դրա շրջանակում իրականացնելու է նաև 3-4 հյուրատնային ծառայություն մատուցող տների վերանորոգման աշխատանքներ, դպրոցում բնապահպանական ակումբ է ստեղծվելու։ Նախատեսում ենք նաև էկոզբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքներ ստեղծել՝ վրանատեղիներ հենց գյուղամիջում, ձիարշավային, քայլարշավային երթուղիներ»,- ընդգծեց Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ Արտավան բնակատեղին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և, քանի որ դրանց մի մասը բացահայտված չէ, ծրագրի շրջանակում նախատեսվում է պատշաճ կերպով տեղեկատվական վահանակներ տեղադրել զբոսաշրջիկների համար։

Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արտավանում լուսավորությունն անցկացվել է 1 կմ տարածքում։

«Մոտ 45 տոկոսով գյուղը լուսավորվել է, ինչը շատ կարևոր է մեր համայնքի համար, քանի որ այն անտառամերձ է։ Պարբերաբար վայրի կենդանիներ են իջնում գյուղ և վնասներ պատճառում։ Լուսավորությունն արդեն կենսական պահանջ էր դարձել, և ես շատ եմ կարևորում այս աշխատանքը»,- ընդգծեց Սիմոն Բաբայանը։

Նրա կարծիքով, 2018 թվականին գյուղի լուսավորությունն ամբողջությամբ կհասցվի 100 տոկոսի։ Զառիթափ համայնքի 9 գյուղերից 7-ն արդեն իսկ լուսավորվել է։

«Արտավանում դեռ մոտ 1,5 կմ ջրագիծ պետք է փոխվի, քանի որ այն ոչ բարվոք վիճակում է գտնվում։ 1960-ականներին կառուցված ջրագծեր են և ամբողջությամբ ենթարկվել են կոռոզիայի, քայքայվել են։ Այժմ արդեն փոխելու գործընթացը սկսվել է, և նորոգում ենք ջրընդունիչները։ Այս տարի ծրագրում ենք կիսատ մնացած ճանապարհները նույնպես վերանորոգել և գյուղամիջում երիտասարդների համար փոքրիկ բիլիարդի ակումբ բացել, թենիսի դաշտ տեղակայել»,- նշեց Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարը։

Արտավանում համայնքի կարիքների առաջնայնության գնահատման արդյունքում բնակիչները առաջնահերթությունը տվել են ճանապարհի բարեկարգմանը, որը գրեթե անանցանելի է սովորական մեքենաների համար։ Արդյունքում միջպետական մայրուղում մինչև գյուղ տանող ճանապարհին՝ մոտ 1600 քմ, կատարվել են ասֆալտապատման, փոսալցման, ճանապարհի հարթեցման աշխատանքներ։ Գյուղամիջյան ճանապարհներին կատարվել են բարեկարգման, հարթեցման և հողալցման աշխատանքներ։ Կատարվել է ջրագծի անցկացում և վերանորոգում։ Աշխատանքների համար ծրագրի կողմից տրամադրվել է 13 մլն ՀՀ դրամ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված