Եթե շատերը դժվարանում են համակերպվել հայաստանյան շուկայում թուրքական արտադրության ապրանք տեսնելու կամ թուրքական ապրանք գնելու մտքի հետ, մի շարք հայ առևտրականներ Թուրքիայից ապրանք ներկրելու բիզնեսը տեղափոխել են նոր հարթություն` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի ստորագրության պատկերով սուրճի բաժակներ են շուկայում հայտնվել: Օրվա հացն ապահովելու բոլոր բարոյական ճանապարհներն արդարացված են, սակայն բարոյակա՞ն է, արդյոք, հակահայ «վաստակավոր» գործչի ստորագրությամբ ապրանքը Հայաստանում վաճառելը: Կարինե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: