Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է
VideoՖրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Reuters-ի հաղորդման համաձայն, երկրի նախկին նախագահին հարցաքննում են 2007թ.-ին նրա ընտրական արշավի ֆինանսավորման գործով:
Սարկոզին կալանավորվել է 48 ժամով, եւ այդ ընթացքում, հնարավոր է, որ նրան մեղադրանք առաջադրվի:
2013թ.-ի ապրիլին Փարիզի դատախազությունը սկսել է նախնական հետաքննությունն այն բանից հետո, երբ 2012թ.-ի դեկտեմբերին լիբիական ծագում ունեցող ֆրանսիացի գործարար Զիադ Թաքիեդդինը հայտարարել էր, որ լիբիական իշխանությունների կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման վերաբերյալ ապացույցներ ունի:
Խոսքը գնում է 50 մլն եվրոյի մասին, որն իբր փոխանցվել է լիբիական վարչախմբի կողմից: