Շատերն են թերևս հիշում, որ խորհրդային ժամանակներում մի հետաքրքիր ֆիլմ կար, որը կոչվում էր «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս ֆիլմի խորամանկ հերոսը փորձում էր միաժամանակ ծառայել երկու տերերի և դեռ մի բան էլ հաջողացնում էր կրնակի աշխատավարձ ստանալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնվել է ճիշտ և ճիշտ այդ ֆիլմի հերոսի դերում և փորձելով նստել միաժամանակ երկու աթոռի վրա՝ միաժամանակ թե՛ ռուսներին է ռևերանսներ անում, թե՛ Արևմուտքին: Սակայն, Փաշինյանի աշխարհաքաղաքական ավանտյուրան, կարծես թե, անչափ հեռուն է գնացել՝ ...
Ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլև Սյունիքի մարզկենտրոն Կապանում կլինի Ջահերով երթ։Ավանդույթի համաձայն՝ երթի առաջին շարքերում լինում են հոգևորականներ։ Նախաձեռնությունը Դաշնակցությանն է։ Սակայն մարզի ակտիվն է մասնակցում․ մարդիկ են միանում Քաջարան քաղաքից։ Ի դեպ, տավուշյան իրադարձությունները ցասում են առաջացրել նաև սյունեցիների շրջանում։ Մեր աղբյուրնեի փոխանցմամբ՝ նրանք աջակցություն են հայտնում Տավուշի հայրենակիցներին, նշում են, որ պատրաստ են պայքարել։ Մեր աղբյուրները հայտնում են՝ որքան էլ իշխանությունը փորձի իր բ...
Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր` Երեւանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ իր ամոթանքն է տվել զինակից երկրապահներին ու ԵԿՄ -ին` վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․ «Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,-սոցցանցի իր էջում գրել է բժիշկը:
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի...