Թալին-Արտենի ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարԱրագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ մարտի 21-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: