Արոնյանն՝ ընդդեմ Կրամնիկի
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում:
Այսօր տեղի կունենան մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերն ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ:
9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 6 միավորով Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ) է: 5,5 միավորով երկրորդ տեղում Շահրիար Մամեդյարովն է (Ադրբեջան): 5 միավոր ունի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): 4,5միավոր ունեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Դին Լիժենը (Չինաստան): 3,5-ական միավորով վերջին տեղերն են կիսում Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):