Սա նշանակում է, որ մենք ավելի քիչ ջուր ենք ունենալու այս տարի
ПолитическиеՋրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանն այսօր, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ոռոգման համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում իր ղեկավարած գերատեսչության շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ:
«Ջրանցքների վերականգնում, ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն, խորքային հորերի վերականգնում, նոր հորերի խորքային հորերի հորատման աշխատանքներ»,-ահա այն աշխատանքները, որոնք Ջրային պետական կոմիտեն պետք է կատարի՝ նախքան ոռոգման սեզոնի սկսվելը։
Խոսելով ջրամբարների լցվածության մասին՝ նախարարը նշեց, որ այս տարի դրանք լցված են 39 տոկոսով, ինչն ավելի պակաս է 2016 թվականից, երբ ջրամբարները լցված էին 58 տոկոսով․ «Սա նշանակում է, որ մենք ավելի քիչ ջուր ենք ունենալու այս տարի»,-ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ջրամբարների թերի լցվածության խնդրին անդրադարձավ նաև Կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով Ջրային պետական կոմիտեի ղեկավարին՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգման շրջանի աշխատանքների հետ կապված ջրամբարների լցվածության, պոմպակայանների հիմնման, գործող պոմպակայանները շահագործելու հետ կապված աշխատանքները և ՀՀ ֆինանսների նախարարության հետ հստակեցնել դրանց հետ կապված ծախսերը: