00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզումՌուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Պուտինը պարգևատրել է «փա՛ռք Ուկրաինային» բացականչած խորվաթին Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերից 6-ումԱստղագուշակ՝ հուլիսի 16-ի համարՕրվա խորհուրդըՖրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետ

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակի տրամադրման մերժումը բողոքարկելու հնարավորություն կլինի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցել ՀՀ վարչապետին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: «Նախագծով առաջարկում ենք նաև վերացնել հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու արգելքը»,- նշեց Եղիազարյանը:

Նա հավելեց, որ առաջին ընթերցմամբ հարցի ընդունումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել, սակայն կառավարության կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու իրավունքը օրենքում հստակ սահմանելու համար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը բողոքարկելու հնարավորություն տրամադրել: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ նախկինում նման հնարավորություն չի եղել, այդ հարցը բաց է մնացել, ուստի որոշել են գնալ նման կարգավորման: Այնուհետև Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ հատուկ կացության կարգավիճակը մարդո՞ւ, թե՞ պետության իրավունքն է, ինչին ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց, որ դա պետության իրավունքն է: «Շատ լավ, եթե դուք, օրինակ, դիմում եք որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու համար և տվյալ պետության դեսպանատունը մերժում է ձեզ, դուք բողոքարկո՞ւմ եք ձեզ վիզա չտրամադրելու որոշումը»,- հարցրեց Կոստանյանը:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ հարցի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ինքն է նույն օրինակը բերել, որ ԱՄՆ վիզա ստանալու համար երբ մերժում են, որևէ պարզաբանում չեն ներկայացնում: «Սակայն այստեղ խնդիրը նրանում է, որ մարդը կարող է հետագայում ևս նպատակ ունենալ հատուկ կացության կարգավիճակ ստանալ, գոնե պետք է պարզաբանվի, թե ինչ հիմքերով են նրան մերժել»,- ընդգծեց փոխոստիկանապետը:

Գևորգ Կոստանյանը հակադարձեց, որ բողոքարկումն ու պարզաբանումը տարբեր բաներ են: «Դուք կարող եք մերժել պարզաբանմամբ, թեև կարող եք պարզաբանում ընդհանրապես չտալ: Դրա համար ցանկանում եմ հասկանալ՝ ինչո՞վ է այս փոփոխությունը պայմանավորված»,- հարցրեց պատգամավորը:

Նա հավելեց, որ բողոքարկման ինստիտուտը քաղաքացուն տրվում է, որպեսզի նա պաշտպանի իր իրավունքները: «Քաղաքացին ունի իրավունք, այդ իրավունքը խախտվել է, և պետությունները նրան օրենքով իրավունք են տալիս, որպեսզի նա բողոքարկի և վերականգնի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, ժամանակավոր կամ երկարաժամկետ մուտքի թույլտվություն տալը քաղաքացու իրավունքը չէ, դա պետության իրավունքն է: Մենք տալիս ենք բողոքարկման իրավունք, որ ինքը իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- ասաց Կոստանյանը:

Վարդան Եղիազարյանը պարզաբանեց, որ այսպես թե այնպես դա կապված է մարդու կացության հետ, մարդու իրավունքի խնդիր է ի հայտ գալիս:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ մուտքի արտոնագիր ստանալը և հատուկ կացության կարգավիճակ ստանալը նույն հարթության մեջ չպետք է դիտարկվի:

Գևորգ Կոստանյանը շարունակեց պնդել, որ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելը պետության իրավունքն է, ուստի բողոքարկելու հնարավորություն տալու կարիք չկա, սակայն շեշտեց, որ դեմ չէ, եթե Հայաստանի կառավարությունը որոշել է լինել ավելի ազատական, քան կարելի է:

Ի վերջո, քննարկումների արդյունքում կողմերը եկան վերջնական համաձայնության և հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին՝ ընդգրկելով այն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

 

դիտվել է 350 անգամ
Լրահոս
16 Հուլ
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզումՌուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Պուտինը պարգևատրել է «փա՛ռք Ուկրաինային» բացականչած խորվաթին Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերից 6-ումԱստղագուշակ՝ հուլիսի 16-ի համարՕրվա խորհուրդըՉպետք է թույլ տանք որևէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի. Նիկոլ Փաշինյան Որպես կառավարություն չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից.Սարգիս ՍտեփանյանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է քաղաքացիների հարցերինՖրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Իրավիճակը սրվել է Սումգայիթում Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Սարսափելի ապագա․ սուպերհամակարգիչը մարդկությանը տանջալից կործանում է կանխատեսել Ահա թե ինչ զենք են կրում ամերիկացիները (լուսանկարներ) Եթե պատկան մարմինները շարունակեն չպաշտպանել Կաթողիկոսին, ապա դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ Ձեր թվաբանության դասատուի . Ադրբեջանցիների թվերը տարակուսելի են Ֆրանսիա-Խորվաթիա. մեկնարկային կազմերըՌիտա Օրայի գայթակղիչ ներքնազգեստով լուսանկարները Կարևոր է չկորցնել կանացիությունը. VARDA (լուսանկար) Նազենի Հովհաննիսյանի գայթակղիչ լուսանկարները լողափից Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին (լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետԿզովանանք. սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ. Աշոտ Ահարոնյան Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ) Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են ՄարտակերտըԴավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար (լուսանկար)Երևանի ավագանու «Հանապետական կուսակցություն» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են КамАЗ-ն ու Peugeot-ն. կան վիրավորներԲա Շանթ Հարությունյանին ե՞րբ են ազատ արձակելու Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ հավանում ստացած հարցերին «Սպայկա» ընկերությունը սպասում է ՊԵԿ-ի պարզաբանումներին Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համարՕրվա խորհուրդըԱստղերը և նրանց լողազգեստները (լուսանկարներ) Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունըԱրցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա ԴավիդյանըԽորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու. ԴալիչՄեկնարկում ենք «ներՈւԺ» ծրագիրը. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները հայտնի են Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար ինչպես փլուզել օտար երկիրը ներսիցՈստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել. Արման Թաթոյան Խաբեությամբ դպրոցներից կրակմարիչներ են հափշտակել (տեսանյութ) Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված
Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՍկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Ո՞ւմ պետք է Փաշինյանը «երախտապարտ» լինի Հայաստանում իշխանափոխության համար. Ալիևը հանդես է եկել հերթական անադեկվատ հայտարարությամբ Հա՛յդե Փարիզ. ինչպե՞ս են երկրից հեռանում Սարգսյանները. իրավապահների անփութությո՞ւն, թե՞...Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ, ստիպել են ծնկի գալ (տեսանյութ) Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՌոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Առողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»