Չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ Լիտվայի հավաքականին. Վարազդատ Հարոյան
SportՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը Հյաաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի երրորդ մրցանակին արժնանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց.
«Շատ հաճելի է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում հայտնվելը: Թեկուզ երրորդն եմ, բայց ուրախ եմ: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ մարզվել և պայքարել բարձր տեղերի համար»,-շեշտեց ֆուտբոլիստը:
Խոսելով առաջիկա ընկերական խաղերի մասին, Հարոյանը հավելեց.
«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ Լիտվայի հավաքականներին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք ընկերական բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: