Միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին էլի ժամանակ կտան. թող գնան բարձրագույն կրթություն ստանան
ՏեսանյութերԳործադիրը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը»,-ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում վերջիններիս թիվը կավելանա: