Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտԼատվիայում տեղի ունեցած Ջելգավայի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Ռազմիկ Սարգսյանն ու Նարեկ Ներսիսյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Բագրատ Ներսիսյանն ու Արթուր Ղազարյանը դարձել են բրոնզե մեդակալիրներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում Հայաստանը ներկայացնում էին 7 բռնցքմարտիկներ: