ՖԱՖ-ը միասնական երթով կգնա հավաքականի խաղին
ՍպորտՀայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն էստոնիայի դեմ հանդիպմանը կգնա միասանական երթով:
«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) մարտի 24-ին` այս շաբաթ օրը, ժամը 15:00-ից հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Երթի ընթաքում կլինի մաշտաբային Ֆայերշոու:
Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի 16:00, խաղին»,-այս մասին ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա խաղը տեղի է ունենալու վաղը, մեկնարկը` 18:00-ին: