Հայաստան-Էստոնիա՝ 0:0
ՏեսանյութերՀայաստանի ազգային հավաքականը այս տարվա առաջին խաղն անցկացրեց:
Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Էստոնիայի ազգային ընտրանուն: Հավաքականները չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի:
Հայաստանի ազգային թիմում իր նորամուտը նշեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը. ֆուտբոլիստը 68-րդ րոպեին փոխարինեց Արտյոմ Սիմոնյանին:
Հիշեցնենք, որ մերոնք մարտի 27-ին ընկերական խաղի շրջանակներում կհյուրընկալեն Լիտվայի հավաքկանին: