Գևորգ Ղազարյանը` հավաքականի խաղի մասին
SportՈւրախ էի հավաքական վերադառնալու համար: Շատ կարոտել էի թե՛ երկրպագուներին, թե՛ խաղընկերներին: Այս մասին Հայաստան-Էստոնիա խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Ղազարյանը:
Խոսելով խաղի մասին ֆուտբոլիստը հավելեց.
«Կարծում եմ՝ միջին մակարդակի խաղ էր, ոչ ձախողում էր, ոչ էլ մեր լավագույն խաղերից էր»:
Թիմի նորեկի` Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին խոսելիս Ղազարյանն հավելեց, որ ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել.
«Շատ լավ տպավորություն է թողել՝ թե՛ խաղային, թե՛ մարդկային առումով: Կարծում եմ՝ նրան մի փոքր էլ է ժամանակ պետք: Մենք էլ նրան օգնում ենք, փորձում ենք աջակցել»:
Ղազարյանը հավելեց, որ վաղվանից պատրաստվելու են Լիտվայի դեմ կայանալիք խաղին:
Հանդիպումը տեղի է ունենալու մարտի 27-ին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումն ավարտվել է առանց գոլերի: