Նախկինում 4 անգամ դատված 32-ամյա կինը ոչ սթափ վիճակում հարձակվել է ոստիկանների վրա
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։
Լ. Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
Կայքի տեղեկություններով՝ Լ. Ջավահիրյանը իր «շոուն» շարունակել է մոտ 30 րոպե և այդ ողջ ընթացքում նորից սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին։
Այդ ամենի հետևանքով բաժնի բնականոն աշխատանքը մոտ 30 րոպե խանգարվել է։
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
«Շոուի հեղինակ» Լ. Ջավահիրյանը, ով նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։
Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։