00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին

Օպերային թատրոնը խախտում է հեղինակային իրավունքն ու անում խոստացածի հակառակը (լուսանկարներ)

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը դիմավորեց 2018 թվականի գարունը։ Անուշի առաջին ներկայացումը մարտի 1-ին էր։ Ներկայացման PR հատվածն ապահովելու և գովազդային պաստառների, բուկլետների տպագրման համար Մայր թատրոնի գլխավոր դիզայներն օգտագործել էր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի  «Անուշն ու Սարոն» նկարը, սակայն չէր պահպանել հեղինակային իրավունքի պարտադիր նորմը և գովազդային պաստառների համար օգտագործել է նկարչի նկարն՝ առանց նշելու, թե ով է դրա հեղինակը։

Օպերային թատրոնի կողմից  հեղինակային իրավունքի կոպիտ խախտման դեպքին արձագանքել էր նկարչի կինը և  դիմել թատրոնի ղեկավարությանը՝ խնդրելով «Անուշ»-ի գովազդային պաստառների, տոմսերի և բուկլետների վրա ավելացնել օգտագործված նկարի հեղինակի անուն-ազգանունը։

Թե ինչ ժամկետներում է պատրաստվում օպերային թատրոնի ղեկավարությունը ուղղել արված սխալը՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել թատրոնից: Մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանը հայտնեց, որ կատարվածի վերաբերյալ քննարկում է եղել թատրոնի ղեկավարության հետ և որոշվել է սխալն ուղղելու համար մարտի 25-ին կայանալիք «Անուշ»-ի ներկայացման համար տպագրել նոր գովազդային պաստառներ և բուկլետներ, որոնց վրա անպայման նշված կլինի, որ «Անուշն ու Սարոն» նկարը պատկանում է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի վրձնին․ «Մենք անգամ մեր ֆեյսբուքյան էջում կհրապարակենք նկարչի մասին տեղեկություն։ Այս մասին արդեն նկարչի կնոջ հետ մեր գլխավոր դիզայները ձեռք  է բերել պայմանավորվածություն»,-վստահեցրեց մեզ Զաքարյանը։ 

Մարտի սկզբին արձանագրված խախտման մասին ԼՈւՐԵՐ.com-ը հրապարակում չարեց՝ սպասելով մարտի 25-ին կայանալիք «Անուշ»-ի ներկայացմանը և տված խոստումներին իրականացմանը։

Բայց արի ու տես, որ ասվեց մեկ բան, արվեց՝ ճիշտ հակառակը։ 

Պարզվում է՝ մարտի 25-ին կայացած «Անուշ»-ի ներկայացմանն ընդառաջ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը որոշել էր ոչ թե սխալն ուղղել, այլ, պարզապես, ազատվել դրանից՝ այլ պաստառներ տպագրելու միջոցով։ 

Մարտի 25-ի ներկայացման համար չի օգտագործվել Ալեքսանդր Գրիգորյանի նկարը, ինչպես նախապես խոստացել էին, և չկա նաև որևէ ինֆորմացիա թատրոնի ֆեյսբուքյան էջում, թեև հեղինակային իրավունքի խախտումն ուղղելու խոստումներ տրվել էին նաև Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում, որտեղ նկարչի կնոջը շնորհակալություն էին  հայտնել օգտագործված նկարի հեղինակին բացահայտելու համար՝ խոստանալով ուղղել բացթողումը։

Ստորև՝ խոստումներն ապացուցող նկարները և  հեղինակային իրավունքի մասին օրենքից մեկ հատված՝ Օպերային թատրոնի գլխավոր դիզայների համար․

«Արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն: Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում»: 

 Աղավնի Սուքիասյան

դիտվել է 2597 անգամ
Լրահոս
21 Հուն
Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակելԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ) Տեսանյութ․ չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկարներ) Բուֆոնն առաջիկայում բուժզննում կանցնի ՊՍԺ-ումՓաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերըԱյսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ Հայտնի է Սերժի Վաչոյի բնակարանից ու ռեստորանից հայտնաբերված գումարի չափըՕդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի». Ռուստամ ԳասպարյանԻնչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմիՎաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը «Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը
Ամենադիտված