«Ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց չենք շահագործում․ դա նորմալ չէ»․ քաղաքապետ Երևանի կանգառների մոտ կտեղադրվեն նոր աղբամաններ. շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը․ Շարմազանով Ենթադրելի է՝ նախագահը հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների պատճառով․ «Կոմերսանտ» Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում 2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Փաշինյան Խախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն է Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Yerevan.today 

Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Հայաստան

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:  Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 

«Թատրոնի բեմը այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը, հայրենիքը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ», նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Նա հավելեց` հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ,  հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում: 

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր ստեղծագործողներ և հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է: 

 «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:

 «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և  Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Ատրավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյան «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը: 

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի  «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

Հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ  ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյան:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:

Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից նշվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես վերբալ մարմնավաճառ եմ ասել... հանձնաժողովի նիստն ընդհատվեց ՔՊ-ականի ու լրագրողների վեճի պատճառով (տեսանյութ) «Ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց չենք շահագործում․ դա նորմալ չէ»․ քաղաքապետ Երևանի կանգառների մոտ կտեղադրվեն նոր աղբամաններ. շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը․ ՇարմազանովԱդրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Իրան Ենթադրելի է՝ նախագահը հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների պատճառով․ «Կոմերսանտ» Դանակը ոսկորին պետք չէ հասցնել․ իջեցրե՛ք ծխելու վտանգըԿարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ ՇիրինյանինՆոր նշանակում՝ քննչական կոմիտեում 2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Փաշինյան Նիկոլի ՄԻՊ թեկնածուն էնքանով ՄԻՊ կաշխատի, որքան որ Արմեն Սարգսյանը նախագահ աշխատեց դրածոների երկրում. Բաբայան Խախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն էՈրտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Yerevan.today Պուտինը միջոցներ է ձեռնարկում ՌԴ անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար․ ՊեսկովՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլԳերմանիայում կաթոլիկ եկեղեցու 125 ներկայացուցիչներ հայտնել են իրենց՝ ԼԳԲՏ համայնքին հարելու մասինՄեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ խորը ճգնաժամեր. Քոչարյանը՝ Արմեն Սարգսյանի լիազորությունների մասին«Պապան ու մաման սրտատրոփ քեզ են սպասում». Լենա Ղազարյանը սպասում է իր առաջնեկին (տեսանյութ) Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գևորգյան «Ձեր աթոռների հետ եմ խոսում, որովհետեւ դուք շրխկացրիք դուռը եւ հեռացաք». Կոնջորյանը՝ ընդդիմությանըՎարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին«Տարվա բառը» առաջնագիծն է. Լեզվի կոմիտե Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021-ին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ Երևանում ձյուն է սպասվումՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը Տեսչական մարմինը նորմերի խախտում է արձանագրել մարզասրահներից մեկում «Ես բացառում եմ որեւէ ճնշում. Մենք այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ». Արսեն Թորոսյան Բուրկինա֊Ֆասոյի նախագահը ձերբակալվել էԴանակահարություն՝ Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը Մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելավորող Թիերի Մուգլերը (լուսանկարներ)Ավստրիայի ԱԳՆ-ն մտադիր է Կիևից տարհանել իր դիվանագետներինՄեսսին հակառեկորդ է սահմանելՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հրաժարարականը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում» Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից«Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը»․ Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am «Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան»«Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի». բնակիչները փակել են ճանապարհը Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մարզում ծնվել է 153 երեխա՝ 83 տղա, 70 աղջիկ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին նվերի համար«Ադրբեջանցիներն ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, վախեցնում նրանց»․ Թովմասյան
Ամենադիտված