Կեմերովոյի հրդեհի զոհերի ցուցակում 2 հայի անուն է հայտնվել. զոհերը հայր ու որդի են (լուսանկար)
ՀարցումներՌուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնել է, որ այսօր արդեն պարզվել է, որ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա: Միրզախանյանը հայտնեց, որ զոհերի պաշտոնական թիվն այս պահին արդեն 76 է:
Ըստ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008: