Երբ վարչապետն ու Լոքյանն իրար չեն հասկանում (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության այսօրվա նիստի ընթացքում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր փոփոխության ենթարկել ՀՀ զարգացման ռազմավարության մեջ ֆիքսված այն կետը, որով սահմանված է, որ ՀՀ բոլոր մարզերը իրենց տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև փետրվարի տասնհինգը:
Լոքյանն առարաջկեց այդ ժամկետը երկարաձգել մինչև ապրիլի տասնհինգը, ինչ դարձավ վարչապետ-նախարար երկխոսության թեմա:
Վարչապետ- Պարո՛ն Լոքյան, Կառավարության գերատեսչությունները ե՞րբ են իրենց ծրագիրը տալիս:
Լոքյան - Հունվարի վերջին, երևի:
Վարչապետ- Բա մարզպետներն ինչո՞ւ են փետրվարի տասնհինգին տալիս:
Լոքյան- Որպեսզի Կառավարության ծրագիրը լինի՝ նոր:
Վարչապետ- Կառավարության ծրագիրը, հինգ տարվա՝ կա: Մենք այս տարի որ ապրիլին ենք տալիս, չի նշանակում, որ մենք անելիքը մինչև ապրիլ չգիտենք: Հունվարի տասնհինգին վերջնական ծրագիրը պետք է լինի: Ես առաջարկում եմ վերանայել:
Լոքյան-Դժվարություն չկա, պարո՛ն վարչապետ:
Վարչապետ- Ռեալ ա, որ տան մինչև դեկտեմբերի տասնհինգը: Մենք այս տարի կհայտարարենք, որ տարեկան ծրագիրը տան դեկտեմբերի տասնհինգին:
Լոքյան- Շատ լավ: