Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան 

ԴԱՀԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի հետ

Վրաստան

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ մարտի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում: Հարկադիր կատարման ծառայության ճանաչողական այցը Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրո նպատակ է հետապնդում գործընկեր երկու կառույցների միջև ստեղծել շարունակական համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ և նախանշել գործակցության զարգացման հետագա ուղիները: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

 Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի նախագահ Իոսեբ Բագատուրիայի հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով:

Կողմերը կարևոր քայլ են կատարել՝ երկու երկրների արդարադատության կառույցների՝ Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոյի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցությունն ամրագրելով պաշտոնապես: Փոխգործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Պաշտոնական արարողությունից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Արմեն Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Թույլ տվե՛ք ողջունել մեր երկու կառույցների միջև համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով: Մեր կառույցների միջև առաջին անգամ է կնքվում իրավական ոլորտում փոխգործակցություն սկսելու և ամրապնդելու նման փաստաթուղթ: Հուսով եմ՝ մեր ապագա հանդիպումները կլինեն ակտիվ՝ նպաստելով հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Ուրախ ենք գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում»:

Հուշագրի ստորագրմամբ Հարկադիր կատարման ծառայությունն ու Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոն պարտավորվել են սեղմ ժամկետում ձևավորել աշխատանքային խումբ՝ մշակելով համագործակցության պլան: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև հուշագրի կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում կազմակերպել հանդիպում-քննարկում առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն):

Հայկական պատվիրակությունը նաև աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հարկադիր կատարման ազգային բյուրոյի Թբիլիսիի բաժանմունքում, ծանոթացել դրա աշխատանքներին և քաղաքացիների սպասարկման պայմաններին:

Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանի հանդիպումը Վրաստանի արդարադատության փոխնախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ, որի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու նպատակահարմարությունը՝ փոխադարձ համաձայնության և գործընկերային հարաբերություններ ձևավորելու համատեքստում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն
Ամենադիտված