Լեբրոն Ջեյմսը գերազանցեց Մայքլ Ջորդանի պատմական ռեկորդը (տեսանյութ)
Տեսանյութեր«Քլիվլենդ»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը գերազանցել է Մայքլ Ջորդանի ռեկորդը:
Կանոնավոր առաջնության խաղում «Քլիվլենդ»-ը տանը 107:102 հաշվով հաղթել է «Նյու Օրլեան»-ին: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը` 27 միավորով:
Այս խաղից հետո Ջեյմսը գերազանցել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ռեկորդը` 867 խաղում վաստակելով 10 միավորից ավելին: Ջորդանը 866 խաղից է վաստակել 10 միավորից ավելին:
Ավելի վաղ Ջեյմսը կրկնել էր Ջորդանի ռեկորդը: