00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան«Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները (լուսանկարներ)

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն իմի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և ՓՈՓ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թող որ հոգու հավերժության այս գեղեցիկ տոնին բոլոր մրցանակ ստացողներն իսկապես ուրախանան և զվարթանան, իսկապես արժանի լինեն այն մրցանակներին, որոնք նախատեսված են լավագույնների համար»,- նշեց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երգահան Ավետ Բարսեղյանը «Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» նախագծի իրականացման համար:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության
մեջ» համերգաշարի համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա ասաց, որ խորապես զգացված է բարձր գնահատականի, այն բուռն հույզերի համար, որ ապրում է այդ պահին: Մանսուրյանը շեշտեց, որ իր համար թանկ է հայոց լեզուն, հայ պոեզիան:

«Հատուկ մրցանակ»-ի արժանացավ նաև «Համահայկական նվագախումբ» նախագիծը:

«Մշակութային կանգառ» նախագծի իրականացման գործում մեծ աջակցության համար «Հատուկ մրցանակ» տրվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս դրա  նախագահ Գաբրիել Ջամբարջյանի:

«Այայի երկիր Արցախ» ստեղծագործության համար մրցանակ հանձնվեց նաև երգչուհի Գայա Արզումանյանին:

Օպերային երգիչ Արտակ Հարությունյանն արժանացավ «Հատուկ մրցանակ»-ի «Կրկին բեմում» համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար:

Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար «Հատուկ մրցանակ» տրվեց Սիրուշոյին:

Ջազ երաժշտության հանրահռչակման գործում ներդրում ունենալու համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ Հայաստանի ջազ ասոցիացիան ի դեմս դրա նախագահ Կամո Մովսիսյանի:

Հայաստանյան մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար «Հատուկ մրցանակ» հանձնվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

«Հատուկ մրցանակ» տրվեց նաև երգահան Արթուր Գրիգորյանին՝ հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

Դասական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ համարվեց «Հովեր»  պետական կամերային երգչախումբը:

Նույն ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում հաղթեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Դասական ժանրում լավագույն ալբոմ համարվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի «Alexsandr Harutyunyan: Complete piano works» սկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում հաղթեց «Ահեղ դատաստան» նախագիծը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):

Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ ճանաչվեց Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում մրցանակի արժանացավ Վարդան Բադալյանը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց Նորայր Գաբոյանը:

Վերոնշյալ ժանրում լավագույն ալբոմ անվանակարգում հաղթեց «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»-ը «Քեզ եմ հիշում» սկավառակի համար:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում մրցանակը տրվեց Կամո Սեյրանյանի «Դուդուկի մեծարման երեկո»-ին:

Մասսայական (POP) ժանրում տարվա լավագույն ռոք խումբ դարձավ վերջին շրջանում շատերի ուշադրությունը գրաված, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերում ստեղծագործող «Նեմրա» խումբը, որի ելույթը բուռն ծափահարություններով ընդունվեց:

Լավագույն ՓՈՓ խումբ դարձավ «Արցախի ձայներ» նախագիծը:

Լավագույն ալբոմ համարվեց YellowStons խմբի «Զարմանալի և անսովոր» ձայնասկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր  անվանակարգում հաղթեց  Հայկոն «Սիրո Հավերժ քաղաք» խորագրով մենահամերգով:

Լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցանակը կրկին Հայկոն ստացավ «Սիրո Հավերժ քաղաք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան):

Լավագույն դուետ  համարվեց «Արամ MP3 և 3.33» «Սկսում ենք պարել» գործով:

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթեցին Հակոբ Հակոբյանը և Արման Հովհաննիսյանը:

Տարվա հիթ դարձավ Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մեկնաբանությամբ: Վերջիններս իրենց մրցանակը հանձնեցին հեղինակի մորը` Աննա Էլբակյանին:

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը:

Տարվա լավագույն երգիչուհի դարձավ Իվետա Մուկուչյանը:

Շքեղ, գունագեղ և պայծառ մրցանակաբաշխությանը հետաքրքիր և զգացմունքային համարներով հանդես եկան Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Գայա Արզումանյանը, «Նեմրա», «Գաթա» խմբերը, Էրիկ Կարապետյանը և շատ ուրիշներ:

Միջոցառումն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

դիտվել է 10388 անգամ
Լրահոս
23 Հուլ
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա Եվրոպայում Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա. Գեորգի Մուրադյան Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել. shamshyan.com«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար (տեսանյութ) Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համար Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետԾննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվիՄենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք. Ռուբեն Շուխյան Աստված իսկապես գործ ունի անելու արդի Հայաստանում. Տիգրան Պասկևիչյան «Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Ի՞նչ կարող է Աճեմօղլուն տալ Հայաստանին, որ չի կարող անել Բագրատյանը Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած Արտակարգ դեպք ԵրևանումԿենդանակերպի 4 անմատչելի կանայք, ովքեր խենթացնում են տղամարդկանց Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս