00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին վթարվել է իրանցու վարած SKANIA-նԼարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենաՄեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ ՍադոյանՔիմ Քարդաշյանը` պապարացիների ուշադրութան կենտրոնում (լուսանկարներ)Վթար ու վրաերթ բենզալցակայանում. կան տուժածներ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա«Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Սարալանջի փողոցը մի քանի ժամով կփակվի Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ«Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»

Ծնողներն են հերոս որդիներին ապրեցնում. հերոս Նորիկ Գասպարյանի մոր համար որդին միշտ ներկա է

«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով:  Նրա համար Նորոն, միանշանակ, ներկան է: Տաղանդավոր պարուսույցը, պարի վաստակավորը,

նվիրված զինծառայողը եւ պարզապես Կապանի լուսավոր երիտասարդը. տիկին Նունեն վստահ է՝ Նորիկ Գասպարյան անունը դեռ շատերը կիմանային:

 

 

Հայաստան-Ռուսաստան ճանապարհն ընտանիքի համար եղել է դժվար,  բայց եւ հաղթահարելի, որդիները ծնողներին ուժ էին տալիս:

«Պատերազմի գոտում էինք ապրում, դժվար էր, դրանից ելնելով՝ որոշում կայացրինք գնալ Ռուսաստան. սկզբում ամուսինս մեծ որդուս հետ միասին գնաց, ես ու Նորոս մնացինք, հետո էլ մենք միացանք: 10 տարի ապրեցինք այնտեղ, ու որդիներս ցանկություն հայտնեցին վերադառնալ, նրանց ուղարկեցի Հայաստան,  հայերենին շատ լավ չէին տիրապետում, հորաքույրը սովորեցնում էր: Ուսումը շարունակեցին արդեն Կապանում: Ծառայության անցնելու ժամանակաշրջանում ես պարզապես առաջարկեցի նրան ծառայել Ռուսաստանում, բայց կտրականապես դեմ էր, ասաց՝ ես ուզում եմ մնալ Հայաստանում, հենց այստեղ էլ գնալ բանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի մայրը:  

 

 

Պահանջկոտ էր, ակտիվ ու նախաձեռնող. թե՛ Ռուսաստանի, թե՛ Կապանի դպրոցներում միանգամից էր աչքի ընկել, միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ միշտ առաջինն էր:

«Ամենից առաջ ես զգում էի՝ Նորոս արվեստի մարդ էր:  Տասը տարեկանում հայտարարեց, որ ուզում է պարարվեստով զբաղվել, հայրն էլ ձեռքից բռնեց ու տարավ մեր Կապանի մշակույթի կենտրոն: Նրա հաջողություններն այս ոլորտում  միանգամից երեւացին. 15-16 տարեկանում արդեն իր սեփական նախագծերն ուներ, Նորոս 150 աշակերտի պարուսույցն էր.  Կապանում նրա անունը ցնծում էր: Բանակից գալիս էր արձակուրդ.  երբ ընկերներն ուզում էին տեսնել նրան, Նորոս ասում էր՝ տուն չգաք, միանգամից մշակույթի պալատ: Ասում էր՝ ընկեր Էրիկը մենակ ա. նրա աջ ձեռքն էր: Իսկական արվեստի մարդ էր, ու այդ ամենը նրա համար քիչ էր, նա դեռ այնքան բան կաներ: Նորոն շատ էր ուզում ուսանող լինել, սիրում էր կյանքը: Մի օր եկավ մոտս, ասաց՝ մամ, ես այնքան լավ եմ ապրել, ինձ ամեն ինչ տվել եք, բայց մտածում եմ՝ Հայաստանում շատ երեխաներ կան, որ այդ ամենը չունեն: Նորոս կամեցող էր: Շատ դժվարություններ ենք ունեցել, բայց աշխատել ենք, այնպես ենք արել, որ որդիներս որեւէ բանի կարիք չունենան»:

Նորայրն ընդունվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին ու միանգամից զորակոչվեց բանակ. սկզբում՝  Հոկտեմբերյան, ապա  Ջրական (Ջաբրայիլ):

 

 

«Այդ ընթացքում մենք գնում էինք Ռուսաստան, գալիս էինք: Տանկիստ Նորոս սերժանտ էր: Ծառայությունը լավ էր ընթանում:  Լավ ծառայության համար հաճախ էին արձակուրդ տալիս, պատվոգրեր էր ստանում: Մոտ մի ամիս ծառայություն էր մնացել, բայց Նորոս այնքան լավ էր ծառայում, որ հրամանատարը թույլ էր տվել մարտի վերջին արձակուրդ գնալ, Նորոս ասել էր՝ չեմ ուզում, բան չի մնացել, կծառայեմ, կգնամ, մամայենց էլ նեղություն տալ չեմ ուզում, բայց ով իմանար, որ այսպես կստացվի: Բայց շատ էր սպասում զորացրվելուն, բոլորին շատ էր կարոտել: Ծառայությունից էլի մի դեպք եմ հիշում.  արձակուրդ էր եկել, նստած էինք, դարձավ ինձ ու ասաց՝ մամ, կտեսնես, ես զոհվելու եմ, դու հերոսի մայր ես դառնալու: Բարկացա, ասացի՝ էլ նման բան չասես»:

Պատերազմը սկսվելուն պես, Նորիկը զանգել էր եղբորը, ասել էր, որ ծնողներին ոչինչ չասի, նա գնում է պատերազմ:

«Ասել էր՝ մամային, պապային չասես, բայց եթե պետք լինի, գլուխս էլ կտամ: Մյուս որդիս ավելի ուշ պատմեց այդ մասին: Չեմ կարողանում բառերով ասել, թե մեր 18 տարեկան տղաները ինչ արեցին: Որդուս մեջ այնքան կյանք կար, երբեմն մտածում եմ՝ Նորոս կարծես այդ մի քանի տարում 100 տարվա կյանք ապրած լիներ: Ծնողին, ախր, իր երեխան է պետք: Ես արդեն սկսել էի աշխատանք  փնտրել, Երեւան էինք  ուզում տեղափոխվել Նորոյիս գալուն պես: Ամուսինս պիտի գար, տեղափոխվեինք, շարունակեինք ապրել»: 

 

 

Տիկին Նունեն վստահ է՝ հենց ծնողներն են որդիներին, նրանց անունը կենդանի պահում: «Ես գիտեմ, որ մեր երեխաներն իսկապես հերոսներ են: Այս երեխաների սխրանքը պատմության մեջ կմնա ու պետք է միանշանակ հիշվի ու գնահատվի: Եթե իմանամ, որ ունեմ հնարավորություն ինչ-որ բան անելու, փոխելու, ես դա կանեմ, բայց հիմա գիտեմ՝ ես պիտի ապրեցնեմ Նորոյիս: Ես ամեն օր էլ՝ սպասում եմ նրան, գիտեմ՝ նա կա ու նույնիսկ ներկա է այս զրույցին: Մենք հիմա Հայաստանում ենք եւ չենք գնալու. մեր որդին նախընտրեց այս ճանապարհը, էլ ուր գնանք»: 

Սյուզի Մուրադյան

 

դիտվել է 4046 անգամ
Լրահոս
17 Նոյ
Պենելոպե Կրուզն ու Սոֆի Լորենը` Bambi Awards-ին (լուսանկարներ)Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին վթարվել է իրանցու վարած SKANIA-նԼարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենաՄեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը` Royal Foundation-ի միջոցառմանը (լուսանկարներ)Մեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ ՍադոյանՔիմ Քարդաշյանը` պապարացիների ուշադրութան կենտրոնում (լուսանկարներ)Վթար ու վրաերթ բենզալցակայանում. կան տուժածներ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա«Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Սարալանջի փողոցը մի քանի ժամով կփակվի Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ«Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել «Բելառուսիայում գործում է մահապատիժ ու դա կիրառվում է բացառապես այն անձանց դեմ, ովքեր փորձում են դուրս գալ նախագահ Լուկաշենկոյի դեմ»Քայլի Ջեները փոխել է մազերի գույնը (լուսանկարներ)Իրանի հետախուզվող քաղաքացին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (լուսանկարներ) Լավ, ինչքան կարելի է լկտիաբար ստել ու անտեղի մեղադրել այլոց՝ սեփական անհաջողությունների մեջԲերդավանցիների փակած Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. Տավուշի մարզպետ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցը թույլ տալու համար Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում. Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը՝ Փաշինյանին Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ Կարլսենը և Կարուանան միավոր կիսեցինԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է իր լիազորություններըՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել. ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 50,5 մլն դրամի վնաս Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը Քայլ, որին կառավարությունը դեռ պատրաստ չէ Հակաքարոզչություն են անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում․ Նիկոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասինՄովսիսյանը գերազանցեց Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի և Իսպանիայի ընտրանիները նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներինՊետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկեղեցին՝ քաղաքական «աչոկներ» հավաքելու համար Բելգիայի բնակիչներից մեկը լոտոյով ավելի քան 50 մլն եվրո է շահել Պահանջ կառավարությանը․ վերադարձնել գերեվարված Կարեն ՂազարյանինՀայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում ՀԱԵ-ն չի կարող ողջունել պառակտումը. Գարեգին Բ-ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մասին Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) Արջն ընկել էր թակարդը․ որսագողության դեպք է գրանցվելԴանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է նաև կանեփանման չորացված զանգված Երիտասարդը զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում». նրա դին հայտնաբերել են փրկարարներըԱնսպասելի շրջադարձ Հայաստանի համարՆիկոլ Փաշինյանը՝ ամենաարդարացի բողոքների մասին Մենք մրցակցության մեջ հաղթող ենք դուրս գալու․ «ՔՈ» International SOS կազմակերպությունը հայտնել է զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները Գողություն դեղատնից (տեսանյութ)Մեսսիի ու Պոգբայի հանդիպումը` Դուբայում (լուսանկար)Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Եթե ունեն կոնկրետ փաստեր, ապա պետք է դիմեն իրավապահ մարմիներին․ ինչու են պահանջում կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականըԿալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները Տիմատին, Ուսպենսկայան, Կիրկորովը և հայ աստղաբույլը Դվին հյուրանոցում հարսանիքի են մասնակցել (տեսանյութեր)
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»