Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է 

Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ Ապրիլյան պատերազմից հետո ահռելի աշխատանք է տարվել բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են, և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ:

Դավիթ Բաբայանն ընդգծեց հայկական հզոր բանակ ունենալու կարևորությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ունենալ խաղաղություն և կայունություն: «Հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա  ոչ միայն ցույց է տալիս մեր ուժը, որ մենք կարողանում ենք այն կասեցնել, թշնամուն կորուստներ պատճառել, պաշտպանել մեր անկախությունը, այլ նաև վեր են հանում տարբեր խնդիրներ, որոնք կան՝ թերացումներ, բացթողումներ: Այս երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել սահմանագիծը ուժեղացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժամանակակից զինտեխնիկայով համալրելու ուղղությամբ, սակայն այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Ամեն ինչ արվելու է այսուհետ ևս, որպեսզի մեր զինված ուժերը լինեն միշտ ավելի ուժեղ, քան Ադրբեջանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծում է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականություն վարող հարևան ունենալու դեպքում հզոր բանակ ունենալն անհրաժեշտություն է, քանի որ միայն այդպես կարելի է ագրեսորին խաղաղություն պարտադրել: «Մենք պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր, որոնք ոչ միայն ընդունակ են կասեցնել ցանկացած հարձակում, այլ նաև հարկ եղած դեպքում պարզապես ռազմական գործողություները տեղափոխել ագրեսորի պետության խորքեր և պարտադրել նրան խաղաղություն: Այն խաղաղությունը, որը գոյություն ունի, դա ինչ-որ տեղ պարտադրանքի արդյունք է, որովհետև Ադրբեջանի նման ագրեսոր պետությունը ուրիշ լեզու չի հասկանում: Միջազգային հանրությունն էլ պետք է այս ամենը հաշվի առնի և այնպես անի, որ դա լինի ոչ թե պարտադրանքի արդյունք, այլ նրանք իսկապես ընդունեն խաղաղությունը՝ որպես կարևոր արժեք, որովհետև մի երկիր, որն  էությամբ ահաբեկչական է, և այդ ահաբեկչական քաղաքականությունը իշխանությունները վարում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ, բնական է, որ նրանք խաղաղությունը որպես գերագույն արժեք չեն համարում»,- մանրամասնեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը չափազանց կարևոր է համարում Հայաստան-Արցախ-սփյուռք սերտ  համագործակցությունն ու այդ եռամիասնության ամրապնդումը:  Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, սակայն, եթե լինի ագրեսիա, մինչև միջազգային հանրությունը ռեակցիա տա, կարող է ուշ լինել, եթե մենք ուժեղ չլինենք: Այս առումով շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը  և սահմանների ամրացումը: Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ այս գործընթացը ընթանում է, նոր որակ է ստացել ապրիլյան պատերազմից հետո և նույն բարձր տեմպերով էլ շարունակվելու է այսուհետ ևս:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:    

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է
Ամենադիտված