Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Հայաստանի ագրարային համալսարանը կհամագործակցեն. Լևոն Մկրտչյանն ընդունել Նարինե Աղաբալյանին

Հայաստան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ապրիլի 3-ի ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ հրավերն ընդունելու համար: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի, երիտասարդությունը բացարձակ նվիրված է կրթությանը և գիտությանը: Արցախը կարևոր քայլ է կատարել դեպի որակյալ կրթություն, սակայն կրթության բոլոր աստիճաններում դեռ բավականին անելիքներ ունենք: Ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը, որը քննարկվել է նաև Արցախում: Այս ոլորտում առկա է հստակություն մտցնելու հարցը. օրինակ, կողք կողքի գործում են Ստեփանակերտի, Շուշիի և Գորիսի համալսարանները, Կապանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը, հետևաբար մասնագիտությունների վերաբաշխման, իրար լրացնելու խնդիր ունենք: Բացի այդ, Արցախում ունենք համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ուսումնարան, որը ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոպական միությունում է օրինակելի իր հնարավորություններով` հանրակացարանային համալիր, լաբորատորիաներ և այլն: Կարծում եմ, որ այն միայն Արցախի կարիքները բավարարելու համար չէ. հարավային ամբողջ տարածաշրջանում ճիշտ աշխատելու պարագայում կարող ենք ապահովել լավ արդյունքներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Արցախի կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի նաև դուալ համակարգ իրականացնող միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն՝ տեղում ծանոթանալու վերոնշյալ մեթոդին: Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արցախում պահպանվել է դպրոցների կառավարման կենտրոնացած համակարգը: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ երկու կողմերն էլ ունեն փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների խնդիր, հետևաբար այսպիսի հանդիպումները պետք է դարձնել պարբերական, իսկ եթե կարիք լինի, ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ դրանք մանրամասն քննարկելու համար:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ այս հանդիպման արդյունքում առավել կհստակեցվեն երկու գերատեսչությունների միջև հետագա համագործակցության քայլերը: «Պետք է պարբերաբար հանդիպել, որպեսզի համատեղ իրագործենք բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսված են: Իհարկե, Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէ, բայց դա չի կարող մեկուսացման պատճառ հանդիսանալ: Արցախի ինտեգրումը միջազգային գործընթացներին և եվրոպական կրթական տարածքին կատարվում է ՀՀ-ի միջոցով, հետևաբար կարիք ունենք համաձայնեցնելու մեր քայլերը և համատեղ առաջ գնալու: Մեր ազատագրական պայքարը սկսել ենք այն համոզմունքով, որ մեր սերունդների համար ապահովենք լավագույն գործընթացների մատչելիությունը, այդ թվում՝ լավագույն կրթության հասանելիությունը, հետևաբար մեր համագործակցությունը կարող է երկուստեք օգտակար լինել: Խնդիրները նույն են, բայց լուծումները կարող են տարբեր լինել: Օրինակ, այսօր Արցախում մշակվում է նոր ռազմավարական ծրագիր՝ հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում: Կարծում եմ՝ բարեփոխումների որոշ ծրագրեր հնարավոր է ավելի հեշտությամբ իրականացնել Արցախում, որի արդյունքը կարելի է տարածել ողջ Հայաստանում»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կառավարմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնակցության վերաբերյալ» համագործակցության համաձայնագիր:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության 30-ամյակի հուշամեդալով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել
Ամենադիտված