00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին

Ներդրողների ակումբը սպասում է քաղաքական ապրիլին․ Արսեն Ղազարյան

Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող քաղաքականության, մեր երկիր փող բերող գործարարների հուզող խնդիրների և 2018 թվականի սպասելիքների մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ․

-Պարո՛ն Ղազարյան, 2017-2018 թվականներին Հայաստանում փող ներդնող և բիզնես ծավալող գործարարներն ի՞նչ խնդիրներ ունեցան:

-2017 թվականին գործարար միջավայրը փորձում էր հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, որոնք 4 տարի անընդմեջ իրենց բացասական ազդեցությունն էին տարածում մեր տնտեսության վրա: Մյուս կողմից` ԵԱՏՄ-ին մեր անդակակցությունից հետո էլ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու ռուսական ռուբլու արժեզրկումը հավելյալ բարդություններ ստեղծեցին մեր բիզնեսմենների համար, և այս առումով կարելի է ասել, որ 2017 թ․-ը գործարարության համար բեկումնային տարի էր: Այդ ամենով հանդերձ, սակայն, 2017 թ.-ին մենք ունեցանք նաև ներդրումների ու արտահանումների աճ, ստեղծվեց հարկային և մաքսային օրենսգիրք, որոնցում արված փոփոխությունները ներդրումների ակտիվացման համար լավ հող նախապատրաստեցին: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա մենք արդեն արձանագրել ենք արտահանման և ներկրման ծավալների18 տոկոսանոց աճ:

-Եթե հունվարի մեկից ուժի մեջ մտած Հարկային և Մաքսային նոր օրենսգիրքը լավ հող է նախապատրաստում ներդրումների և գործարար միջավայրի համարինչո՞վ եք բացատրում Ազգային ժողովի դիմաց ՓՄՁ հարյուրավոր ներկայացուցիչների բողոքի ակցիան, չէ՞ որ նրանց պնդմամբ՝ նոր Հարկային օրենսգիրքը խեղդում է փոքր բիզնեսը:

-Ես այդ ամենը համարում եմ սպեկուլյացիա: Ես շատ լավ հիշում եմ՝ տոնավաճառային առևտրով զբաղվողների հետ մեր քննարկումների ժամանակ իրենք պնդում էին, որ պատրաստ են բարձր հարկ տալ, միայն թե աշխատեն առանց թղթաբանության: Ես դրան դեմ եմ: Մենք այդ կերպ ստվերի դեմ չէինք կարղանա պայքարել: Այդ ակցիաներն ինչպես սկսվեցին, այնպես էլ ավարտվեցին, և հիմա նույն բողոքող ՓՄՁ ներկայացուցիչներն աշխատում են, բայց արդեն պահանջվող թղթաբանությամբ՝ ՀԴՄ-ով: Սա է ճիշտ տարբերակը: Հակառակ պարագայում՝ մենք մենաշնորհների դեմ չենք կարողանա պայքարել:

-Իսկ կարողացե՞լ եք մենաշնորհները վերացնել:

-Մենք մենաշնորհները, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ գերակա դիրքի չարաշահումը, չենք հաղթահարել: Այս հարցում պետք է կարևոր լինի ոչ թե ՊԵԿ-ի, այլ ՏՄՊՊՀ-ի դերը: Հենց այս կառույցն է, որը պետք է բացահայտի գերակա դիրքի չարաշահումն ու այդ բացահայտումն ուղարկի ՊԵԿ:

-Քանի՞ նման բացահայտում կարող եք մատնանշել, որն արել են Արտակ Շաբոյանն ու իր ղեկավարած գերատեսչությունը: Արդո՞ք Շաբոյանի ղեկավարած ՏՄՊՊՀ-ն Հանրապետական բիզնես-կլանի համար կարող է մահակի դեր կատարել:

-Ինչո՞ւ եք մատնանշում Հանրապետականին, մի՞թե Հանրապետականը երկրում լուրջ բարեփոխումներ չի իրականացրել:

-Դե, եթե իրականացրած լիներ, գոնե արտագաղթի տեմպերի կանգ կամ նվազում կունենայինք, չէ՞ որ սեփական երկրի հետ հույս կապող ընտանիքը չի լքում այն:

-Արտագաղթն այն տեմպերի չէ, որ երկիրը լիովին դատարկվում է: Տեմպը նվազում է. եթե մնար, մեր երկրում մարդ, պարզապես, չէր մնա: Արտագաղթը հատկապես գյուղական վայրերում է կատաստրոֆիկ վիճակում, իսկ դրա դիմացն առնելու համար Կառավարությունն աջակցում է գյուղոլորտին, ներկայացվում են տարբեր ներդրումային ծրագրեր: Արտագաղթի տեմպը կարող ենք նվազեցնել աշխատատեղեր ստեղծելով։

-Արտագաղթի տեմպը նախ նվազեցնում են բարձր աշխատավարձով ապահովելով, իսկ մեր գործարարներին դա ամենաքիչն է հետաքրքրում, այնպես չէ՞։

-Մեր գործարարները պետք է հասկանան, որ ստրկական աշխատավարձով աշխատատեղեր պետք չէ պահել։ Կայացած գործարարները պետք է կարողանան նաև սոցիալական լուրջ հարցեր լուծել, իսկ պետությունը նրանց համար պետք է կարողանա ապահովել հավասար մրցակային դաշտ։

-Ներդրումային հոսքերի ապահովման համար վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնվեց Ներդրումային ակումբ։ Ակումբը կա, PR-ը՝ նույնպես, բայց ներդրումները չկան։ Թերևս, բարձրաձայնվեց միայն Սամվել Կարապետյանի կատարած ներդրման մասին: 

-Ես ժամանակին ողջունել եմ վարչապետի նախաձեռնությամբ ներդրումների ակումբի ստեղծումը:  Ես կարծում եմ 4-5 ուղղակի ներդրումներ այս տարի՝ 2018թ․-ին կունենանք: Իսկ այն, որ մինչ այս պահը խոշոր ներդրողներն այդ ակումբներում ներդրումներ չեն անում, պայմանավորված էր մեր երկրի քաղաքական իրավիճակով․ չէ՞ որ Հայաստանում փոխվեց սահմանադրական կարգը, բիզնեսմենները սպասում են ապրիլից հետո ձևավորվող քաղաքական պատկերին, քանի որ խոշոր ներդրողները զգայուն են նման հարցերի ժամանակ, դրա համար էլ ոտքները կախ են գցել:

-Իսկ չունե՞ք մտավախություն, որ եթե ստացվի այնպես, որ Կարեն Կարապետյանը չհայտնվի Կառավարությունում, հնարավոր է՝ այդպես էլ այդ ներդրումներն օդից առկախված մնան:  

-Ակումբի գոյությունը ես չէի ցանկանա անձնավորել: 

-Բայց այդ անձի շուրջ համախմբվեցին:

-Այո՛ անձի, ով նաև ներկայացնում էր «Հանրապետական» կուսակցության ռազմավարությունը: 

-Վարչապետը դրսից գործարարներին Հայաստան բերելու ակտիվ PR-ով գնաց նաև Լիբանան և Շվեյցարիա։ Արձագանքներ կա՞ն դրսից, ի՞նչ արդյունք տվեցին Կառավարության ղեկավարի՝ հնչեղություն ստացած այդ այցերը։

-Նման մի այց էլ սպասվում է առաջիկայում․ Հայաստանից երեսունից ավելի գործարարներ մեկնելու ենք Ժնև՝ հայ-շվեյցարական գործարար համաժողովի։ Ինչ կտա այդ գործարար համաժողովը մեզ՝ չեմ կարող կարող ասել, բայց հստակ է մի բան՝ մենք պետք է գնանք և անընդհատ կրկնենք, որ ՀՀ-ում անգամ մեկ դոլար ներդնելը շահավետ է։ 

-Եվ վերջոմ՝ Ձեր սպասելիքները՝ 2018 թվականի քաղաքական ապրիլից։

-Ես սպասում եմ, որ գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրողը հանգստանա և սկսի աշխատել։ Հուզա-էմոցոնիալ պահից անցում է պետք է կատարել գործնական աշխատանքի։

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

դիտվել է 1491 անգամ
Լրահոս
17 Հուլ
«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Արցախի ԱԱԾ տնօրենը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ The Daily Caller-ը հայերենը ներառել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում Չեք պատկերացնի՝ ինչ լավ նորություն է. Վլադիսլավ Մովսեսով (տեսանյութ)Ջոկովիչը ATP-ի 10-րդ տեղում է
Ամենադիտված
Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբԱռողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ովԵս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Ո՞ւմ շանսերն են ամենամեծըԻնչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»