Ծիծաղում էի ավտոբուսի մեջ նստած. Նուրմագոմեդովի արձագանքը Մաքգրեգորի` ավտոբուսի վրա հարձակվելուն (տեսանյութ)
ՏեսանյութերММА-ի մարտիկ Քնոնոր Մեաքգրեգորը հարձակվել է UFC 223 մրցաշարի մասնակից մարտիկների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Մաքգրեգորի հետ եղել է նաև իր ընկերը` Արտյոմ Լոբովը:
Ավտոբուսի մեջ եղել են Հաբիբ Նուրմագոմեդովը և Մաքս Հոլոուեյը, ովքեր հեռանալիս են եղել մամուլի ասուլիսից:
TMZ-Ի տեղեկություններով Մաքգրեգորը ներկայացել է ոստիկանություն:
Նուրմագոմեդովը անդրադառնալով միջադեպին նշել է.
«Ես ծիծաղում էի ավտոբուսի մեջ նստած: Ինչո՞ւ չմտար ավտոբուս: Ուզում էիր խոսե՞լ , ասա թե որտեղ ես գտնվում և եթե ցանկանում ես խոսել, ապա խնդիր չկա ես ինքս կգամ», — Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է MMA Fightning-ը:
Լուսանկարը` instagram.com/khabib_nurmagomedov