Տավուշում՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին, ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։
Շատերն են թերևս հիշում, որ խորհրդային ժամանակներում մի հետաքրքիր ֆիլմ կար, որը կոչվում էր «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս ֆիլմի խորամանկ հերոսը փորձում էր միաժամանակ ծառայել երկու տերերի և դեռ մի բան էլ հաջողացնում էր կրնակի աշխատավարձ ստանալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնվել է ճիշտ և ճիշտ այդ ֆիլմի հերոսի դերում և փորձելով նստել միաժամանակ երկու աթոռի վրա՝ միաժամանակ թե՛ ռուսներին է ռևերանսներ անում, թե՛ Արևմուտքին: Սակայն, Փաշինյանի աշխարհաքաղաքական ավանտյուրան, կարծես թե, անչափ հեռուն է գնացել՝ ...
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնական կայքից ինչ-որ հրաշքով անհետացել է Արցախի Հանրապետությանը նվիրված բաժինը: Երբ փորձում ենք տեղեկանալ, թե Արցախի և արցախցիների վերաբերյալ Զարեհ Սինանյանի գրասենյակը ինչ մոտեցումներ, ծրագրեր ունի՝ ահա այսպիսի պատկերի ենք հանդիպում: Հիշեցնենք, որ նույն Սինանյանը մինչ պատերազմը այցելում էր Արցախ, հանդիպումներ ունենում բարձրագույն ղեկավարության հետ, ծրագրեր քննարկում: 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ իր խոսքերի, Սփյուռքի լոբբիստական ներուժն էր փորձում համախըմբել, թե ինչքանով ստացվեց՝ ...
Տավուշյան ներկայացումից երկու օր անց Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես տվեց Հայաստանի հյուսիսում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի մեկնարկը։ Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության` ադրբեջանական կողմը երկու կետում դուրս է գալիս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի ճակատագրին է արժանանում, որտեղով, ի դեպ, անցնում է նաեւ Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը։ Սա իր հերթին նշանակում է, որ եթե ՀՀ իշխա...
Վստահաբար, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։ Հեղափոխությունից հետո իշխանությունները և նրանց սատելիտները սկսեցին պայքարել նաև այս հենասյան դեմ, Եկեղեցու դեմ արշավը թափ առավ Վեհափառի հրաժարականը պահանջող շարժումից, սակայն, մի պահ մարեց: Այսօր այն շարունակվում է նոր թափով, քանի որ ակնհայտ է, որ հայպահպանման գործում Եկեղեցին ստանձնել է առանցքային դերակ...