Հռոմի Պապը դատապարտում է
ՍպորտՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 8-ին խիստ քննադատությամբ է հանդես եկել Սիրիայում թունավոր գազի կիրառման կապակցությամբ, հաղորդում է DW- ն:
«Չկա լավ կամ վատ պատերազմ եւ ոչինչ, որ կարող է արդարացնել զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումն անզեն մարդկանց դեմ», - ասել է Ֆրանցիսկոսը Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ: «Սիրիայում տասնյակ զոհերով ռմբակոծությունների մասին սարսափելի զեկույցների» լույսի ներքո պոնտիֆիկը քաղաքական եւ ռազմական առաջնորդներից պահանջել է «այլ ճանապարհ՝ բանակցությունների ճանապարհ ընտրել՝ միակը, որ կարող է խաղաղություն բերել»,-ասել է նա: