Ճապոնիայում, 17 տարվա մեջ առաջին անգամ, ապրիլին ձյուն է տեղացել
ԱշխարհՃապոնիայի Ֆուկուի պրեֆեկտուրայում, առաջին անգամ 17 տարվա մեջ, ապրիլին սարերում ձյուն է տեղացել։
Նշվում է, որ լեռնային շրջաններում և Օնո քաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը 7-11 սանտիմետրի է հասել։ Ձյան ջերմաստիճանը համապատասխանել է փետրվարի նորմային՝ չբարձրանալով 4-5 աստիճանից։
Տեղի բնակիչները սոցցանցերի իրենց էջերում ձյան տակ մնացած ծաղկած սակուրաների տասնյակ լուսանկարներ են հրապարակել։