Դանիայում պայթեցված աշտարակի անհաջող վայրէջքը (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail հրատարակությունը ուշադրություն է դարձրել մի տեսանյութի վրա, որտեղ երևում է, թե ինչպես Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել։
Պայթյունից հետո աշտարակն սկսել է ընկել է պլանավորված ուղղությամբ, սակայն հետո ուղղությունը փոխել և ընկել գրադարանի վրա՝ քանդելով շենքի անկյունը։ 53 մետր ունեցող աշտարակի քանդելուն պատրաստվել էին շուրջ կես տարի։
Պայթեցման աշխատանքների կարգավար Քենեթ Վեգգեն հայտարարել է. «Ես պարզապես չգիտեմ, թե ինչպես կարող էր այդ ամենը տեղի ունենալ բնավ ոչ այնպես»։ Նա կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, քանի որ մարդիկ վաղօրոք տարահանվել էին անվտանգ հեռավարության վրա: Քանդումը դիտում էին հարյուրավոր քաղաքացիներ։