Իսկ ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել. Սարոյանը՝ Կարապետյանին խաբելու մասին
ՔաղաքականԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնոմ առաջադրելը ճիշտ որոշում է, ինչը գիտակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը. «Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն մի բան գիտի»,-ասաց Սարոյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ որպես առաջին դեմք՝ առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարցին՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը չի՞ փաստում արդյոք, որ Կարապետյանին խաբեցին, Սարոյանն ասաց. «Իսկ ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել»։
Հարցին, որ ընտրությունների ժամանակ Կարապետյանն օգնեց ՀՀԿ-ին՝ ձայներ ստանալ ու նախկինում էլ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել, Սարոյանն ասաց.
«Հիմա որ փոխվարչապետ աշխատեց, նույն բանը չի՞»։