«Չելսի»-ի ֆուտբոլիստները՝ ռուսական ֆիլմի շնորհանդեսին (լուսանկարներ)
SportԼոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստները՝ Անգլիայի առաջնությունում՝ «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղից հետո, մասնակցել են ռուսական «Մարզիչը» ֆիլմի շնորհանդեսին:
Միջոցառմանը ներկա են եղել Էդեն Ազարը, Սեսկ Ֆաբրեգասը, Մարկոս Ալոնսոն, Սեզար Ասպիլիկուետան, Դավիդ Լուիսը և Տեմուե Բակայոկոն:
Ֆիլմը պատմում է հավաքականի ֆուտբոլիստի մասին, ով ձախողած խաղից հետո ավարտում է ֆուտբոլիստի կարիերան և աշխատում որպես ակումբի մարզիչ:
Ֆիլմի դրվագներից նկարհանվել են նաև «Չելսի»-ի մարզադաշտում` «Սթենֆորդ Բրիջ»-ում:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ֆուտբոլիստները հանդիպել են ռեժիսոր Դանիլա Կոզլովսկիին: