Դավիթ Բեկի փողոցում այրվել է «Սանիթեք»-ի ավտոմեքենան
Emergency CaseՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:33-ին:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, այրվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Iveco մակնիշի 369 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Ա.) սրահը և շարժիչի հատվածը` ամբողջությամբ: