00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում, դատավորի ակտիվ դերակատարմամբ, ինչպես նաև աշխատողին կտրվի ավելի  պաշտպանված  կարգավիճակ: Այս մասին նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը: 

Նրա խոսքով` նոր օրենսգրքով դատարանը առանձին աշխատանքային վեճերով վարույթի կարգով քննելու և լուծելու է 3 բնույթի` աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը: 

«Այս երեք բնույթի վեճերը քննելու համար սահմանվել է հստակ ժամկետ` 3 ամիս, որը բավականին սեղմ է: Կրճատվել է նաև հայցադիմումի վարույթի ընդունման ժամկետը` 7-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 3 օր: Երբ դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթը, գործատուից անմիջապես պահանջում է հետևյալ ապացույցները. առաջին` իրավական ակտում վկայակոչված փաստերի վերաբերյալ ապացույցներ, երկրորդ` իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, երրորդ` աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց Մարկոսյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ նոր կարգավորմամբ գործատուն պետք է այդ երեք խումբ ապացույցները ներկայացնի յոթնօրյա ժամկետում, իսկ եթե չներկայացնի կհամարվի, որ դրանք գոյություն չեն ունեցել:

«Այլ կերպ ասած` գործատուն կհայտնվի շատ անշահեկան վիճակում, որովհետև չի կարողանա հիմնավորել, որ այս փաստերը գոյություն ունեցել են: Միայն մեկ բացառություն կա, երբ գործատուն հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»,- ընդգծեց Մարկոսյանը:
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով` քննարկվող վարույթի կարգով գործը դատաքննության նախապատրաստելիս, ի տարբերություն այլ վարույթների, դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները, պարզել և գնահատել անհրաժեշտ ապացույցները:

«Այսինքն` դատարանը այստեղ ակտիվ դերակատարում կունենա, որպեսզի վճիռը համապատասխանի ոչ թե դատական, այլ օբյեկտիվ ճշմարտությանը»,-ասաց Մարկոսյանը:
Առանձին աշխատանքային վեճերով վարույթներում գործատուն կրելու է իր ընդունած ակտի  հիմքում դրված փաստերի ապացուցման բեռը: «Ինչու, որովհետև, օրինակ, գործատուն աշխատողին նկատողություն է անում կամ այլ տույժի ենթարկում՝ ինչ-որ բան խախտելու համար, ուրեմն տիրապետել է բավարար տեղեկատվության, որ աշխատողը նման վարքագիծ է դրսևորել»,- նշեց Մարկոսյանը:
Մարկոսյանի խոսքով` հստակ կարգավորվել է նաև, թե որ դեպքերում է գործատուի իրավական ակտը ճանաչվում անվավեր:

Ըստ օրենսգրքի` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը կամ գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագրի սահմանված կարգը։ Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայության հաստատումը  բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի կարծիքով` բոլոր կողմերի համար շահեկան են սույն կարգավորումները` և աշխատողի և գործատուի: «Այս կարգավորումները շահեկան են նաև այն առումով, որ կվերանա իրենց միջև անորոշությունը: Նախ  աշխատողի համար պարզ կլինի՝  նա աշխատելու է այնտեղ, թե նոր աշխատանք  փորձի փնտրել, երկրորդ` գործատուի համար էլ է շատ կարևոր լինելու, քանի որ նա էլ  չգիտի՝ համալրի նոր անձով տվյալ հաստիքը, թե նախորդ աշխատողը ամեն դեպքում կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց Մարկոսյանը:

Նա առանձնացրեց ևս մի կարևոր հանգամանք, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով եթե անձն ապօրինի ազատվել է աշխատանքից և դատական կարգով վերականգնվում է նախկին հաստիքում, նրա օգտին գանձվում է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ վերականգնման անհնարինության դեպքում նրան պետք է վճարվի նաև մինչև միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում: 

«Ինչպես տեսնում ենք, որքան երկար կտևի այս վարույթը, այդքան գործատուի վրա ֆինանսական բեռի ռիսկը կավելանա»,- եզրափակեց Մարկոսյանը:

դիտվել է 448 անգամ
Լրահոս
17 Հուլ
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ինՄրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել «Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Արցախի ԱԱԾ տնօրենը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ The Daily Caller-ը հայերենը ներառել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում
Ամենադիտված
Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբԱռողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ովԵս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Ո՞ւմ շանսերն են ամենամեծըԻնչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»