Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? 

Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում

Право

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում, դատավորի ակտիվ դերակատարմամբ, ինչպես նաև աշխատողին կտրվի ավելի  պաշտպանված  կարգավիճակ: Այս մասին նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը: 

Նրա խոսքով` նոր օրենսգրքով դատարանը առանձին աշխատանքային վեճերով վարույթի կարգով քննելու և լուծելու է 3 բնույթի` աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը: 

«Այս երեք բնույթի վեճերը քննելու համար սահմանվել է հստակ ժամկետ` 3 ամիս, որը բավականին սեղմ է: Կրճատվել է նաև հայցադիմումի վարույթի ընդունման ժամկետը` 7-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 3 օր: Երբ դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթը, գործատուից անմիջապես պահանջում է հետևյալ ապացույցները. առաջին` իրավական ակտում վկայակոչված փաստերի վերաբերյալ ապացույցներ, երկրորդ` իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, երրորդ` աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց Մարկոսյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ նոր կարգավորմամբ գործատուն պետք է այդ երեք խումբ ապացույցները ներկայացնի յոթնօրյա ժամկետում, իսկ եթե չներկայացնի կհամարվի, որ դրանք գոյություն չեն ունեցել:

«Այլ կերպ ասած` գործատուն կհայտնվի շատ անշահեկան վիճակում, որովհետև չի կարողանա հիմնավորել, որ այս փաստերը գոյություն ունեցել են: Միայն մեկ բացառություն կա, երբ գործատուն հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»,- ընդգծեց Մարկոսյանը:
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով` քննարկվող վարույթի կարգով գործը դատաքննության նախապատրաստելիս, ի տարբերություն այլ վարույթների, դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները, պարզել և գնահատել անհրաժեշտ ապացույցները:

«Այսինքն` դատարանը այստեղ ակտիվ դերակատարում կունենա, որպեսզի վճիռը համապատասխանի ոչ թե դատական, այլ օբյեկտիվ ճշմարտությանը»,-ասաց Մարկոսյանը:
Առանձին աշխատանքային վեճերով վարույթներում գործատուն կրելու է իր ընդունած ակտի  հիմքում դրված փաստերի ապացուցման բեռը: «Ինչու, որովհետև, օրինակ, գործատուն աշխատողին նկատողություն է անում կամ այլ տույժի ենթարկում՝ ինչ-որ բան խախտելու համար, ուրեմն տիրապետել է բավարար տեղեկատվության, որ աշխատողը նման վարքագիծ է դրսևորել»,- նշեց Մարկոսյանը:
Մարկոսյանի խոսքով` հստակ կարգավորվել է նաև, թե որ դեպքերում է գործատուի իրավական ակտը ճանաչվում անվավեր:

Ըստ օրենսգրքի` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը կամ գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագրի սահմանված կարգը։ Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայության հաստատումը  բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի կարծիքով` բոլոր կողմերի համար շահեկան են սույն կարգավորումները` և աշխատողի և գործատուի: «Այս կարգավորումները շահեկան են նաև այն առումով, որ կվերանա իրենց միջև անորոշությունը: Նախ  աշխատողի համար պարզ կլինի՝  նա աշխատելու է այնտեղ, թե նոր աշխատանք  փորձի փնտրել, երկրորդ` գործատուի համար էլ է շատ կարևոր լինելու, քանի որ նա էլ  չգիտի՝ համալրի նոր անձով տվյալ հաստիքը, թե նախորդ աշխատողը ամեն դեպքում կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց Մարկոսյանը:

Նա առանձնացրեց ևս մի կարևոր հանգամանք, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով եթե անձն ապօրինի ազատվել է աշխատանքից և դատական կարգով վերականգնվում է նախկին հաստիքում, նրա օգտին գանձվում է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ վերականգնման անհնարինության դեպքում նրան պետք է վճարվի նաև մինչև միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում: 

«Ինչպես տեսնում ենք, որքան երկար կտևի այս վարույթը, այդքան գործատուի վրա ֆինանսական բեռի ռիսկը կավելանա»,- եզրափակեց Մարկոսյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян
Самое популярное