ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
ՍպորտԱՊԼ-ն հայտարարել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնն է ճանաչվել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը: Ֆուտբոլիստն այս մրցանակին ընթացիկ մրցաշրջանում արժանանում է երրորդ անգամ: Նախկինում նման արդյունք ոչ ոք չի գրանցել:
ԱՊԼ-ի մարտ ամսվա 4 խաղում Սալահը դարձել է 6 գոլի հեղինակ: 29 գոլով նա առաջնության ռմբարկուների առաջատարն է: