Փաշինյանի կերտած որոշ ԵԼՔ-ականներ ամենաորոշիչ պահին ընդհատակ են անցել
ПолитическиеՍերժ Սարգսյանի վարչապետության դեմ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշեց պայքարել իր մեթոդներով, որը չհամընկավ իր իսկ թիմակիցների մեթոդների հետ․ նրանք Փաշինյանի պայքարի եղանակը որակեցին սխալ և 0-ական արդյունք արձանագրող՝ հայտարարելով, որ ունեն սեփական ճանապարհային քարտեզը, որն ապրիլի 16-ի դրությամբ դեռ ոչ ոք չի տեսել։
14-օրյա մարզային մարաթոնյան քայլից հետո Նիկո Փաշինյանը վերադարձավ Երևան՝ միանալով տեղում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող՝ «Հանուն Հայաստան փրկության ճակատ» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններին։
Ապրիլի 14-ից Նիկոլ Փաշինյանը, կիրառելով քաղտեխնոլոգիայի բոլոր հնարավոր ու անհնար եղանակները, ստեղծեց ընդդիմադիրների լայն կոնսոլիդացիա՝ հստակ հայտարարված ծրագրող պարալիզացնելով երկրում քաղաքական իրավիճակը։
Այսօր քաղաքական պարալիզացումը, հավանաբար, գագաթնակետին կհասնի վաղը՝ ապրիլի 17-ին՝ ՀՀ վարչապետի ընտրության օրը։
Ու մինչ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, իր ստեղծած դաշինքի մյուս անդամները չգիտես թե ինչով են զբաղված։
Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատգամավոր դարձած Գևորգ Գորգիսյանն, օրինակ, մետոյով խաղաղ գնացել է Ազգային ժողով՝ մասնակցելու լրագրողների հետ ճեպազրույցին։
Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե Թանդիլյանի մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է․ նրանք չեն պատասխանում հեռախոսազագերին, և ընդհանրապես, չեն երևում քաղաքական թեժ երկնակամարում, չեն երևում հատկապես այն ժամանակ, երբ իրենցից պատգամավոր կերտած անձը կենաց-մահու պայքար է տանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։
Աղավնի Սուքիասյան