Ալեն Սիմոնյանին հոսպիտալացրել են, Նիկոլ Փաշինյանն առաջին բուժօգնություն է ստանում (թարմացված)
Политические16:20
Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, որտեղ առաջին բուժօգնություն է ստանում: Այս տեղեկությունը հայտնել է ԵԼՔ-ի խոսնակ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վնասվածքները ստացել է փշալարերից: Փաշինյանի կինը լրագրողներին փոխանցել է, որ նա այս պահին առաջին բուժօգնություն է ստանում, ինչից հետո կվերադառնա ցուցարարների մոտ:
15:45
Այս պահին թիմակիցները փնտրում են Նիկոլ Փաշինյանին։
Ոստիկանությունը հայտնում է, որ կան տասը բերման ենթարկվածներ, կան նաև վիրավորներ։
Այս պահին չի երևում Նիկոլ Փաշինյանը․ կա տեղեկություն, որ նա ականջի հատվածում վնասվածք է ստացել։
Վնասվածք է ստացել նաեւ Ալեն Սիմոնյանը, որին տեղափոխել են սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանին բերման են ենթարկել: