Երեք ոստիկան տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
ОбществоԵրևանի Բաղրամյան պողոտայում ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է երեք ոստիկան: Նրանք տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Ոստիկաններից մեկի վիճակն առայժմ չենք կարող գնահատել, քանի որ նա այս պահին գտնվում է վիրասրահում: Նրա վիճակն ավելի ծանր է, քան մյուս երկուսինը: Նա ուներ բեկորային վնասվածքներ»,- ասաց «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նա հավելեց, որ Փաշինյանը չունի հոնքի վրա որևէ վնասվածք, ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք այլ լրատվամիջոցներ: Գնունին ընդգծեց, որ պատգամավորը վնասվածներ է ստացել միայն դաստակների հատվածում: Նա հավելել է նաև, որ Փաշինյանին հիվանդանոցում պահելու որևէ խնդիր չկա, նրան վիրակապել են, կարող է դուրս գալ, եթե իրեն լավ է զգում: