Եվրպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 7 ըմբիշ
ՍպորտԱպրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայիառաջնությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:
60 կգ Արմեն Մելիքյան
63 կգ Սլավիկ Գալստյան
67 կգ Կարեն Ասլանյան
77 կգ Կարապետ Չալյան
82 կգ Մաքսիմ Մանուկյան
87 կգ Աթուր Շահինյան
97 կգ Արթուր Ալեքսանյան
ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականիգլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:
Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ: