Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հետագա գործողությունների պլանը
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրապետության բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչներին կոչ արեց դուրս գալ փողոց և փակել միջպետական ճանապարհները: Դիմելով ուսումնական հաստատություններին՝ բուհերին, դպրոցներին, նա հայտարարեց, որ պետք է համահայաստանյան դասադուլ և գործադուլ անել:
Միաժամանակ, նա նշեց, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:
«Կարծում եմ որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշեց է Փաշինյանը: Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:
Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: