Մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարության փորձերը. ԶՈւ որոշ ստորաբաժանումներ կմեկնեն Սարդարապատ
ՀայաստանՀայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը մեկնարկում են ապրիլի 17-ից։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Միջոցառումների փորձերը տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։
«ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: