«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացուց առգրավվել է արգելված զանգված
ПравоՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ և մանրեցված կասկածելի զանգվածի խառնուրդ՝ ընդհանուրը 1.9 գրամ քաշով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: