Կեղծ ահազանգ
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերել:
ԱԻՆ-ից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: