Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն․ Սերժ Սարգսյան
PoliticalԱզգային ժողովում կարծիքների փոխանակման փուլից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
Վերջինս նշեց, որ այսօր դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն դերակատարումը, որն ունենալու է վարչապետը ապագա Կառավարությունում, որը անհամեմատելի է կիսանախագահական համակարգի հետ։
Ըստ Սարգսյանի՝ մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն և սա չի լինելու Սերժ Սագսյանի իշխանությունը․ «Այլևս չկա նկարի իշխանություն»,-ասաց Սարգսյանն՝ Աստծուն փառք տալով, որ ԱԺ նիստերի դահլիճում իր նկարը կախված չէ։
Վարչապետի թեկնածուն նշեց, որ եթե անգամ ընկալվում է, ապա ժանրի կանոնից է բխում դժգոհելն ու քննադատելը։
Վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք կապրենք լուսավոր Հայաստանում, եթե հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն։