00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ)

Բելառուսն Ադրբեջանին կարող է մատակարարել «Պոլոնեզ» համակարգեր. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է «Կոմերսանտ»-ի տեղեկությանը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Համակարգի հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, որտեղ ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:

Ուշագրավ է, որ ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով հիշյալ հրապարակմանը, հայտարարեց.

«Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը»:

«Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:

Այն, որ «Պոլոնեզ»-ների առաջին մատակարարումը հնարավոր է արդեն 2018 թվականին, ասել է «Կոմերսանտ»-ի՝ Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով՝ առաջին պայմանագիրը ենթադրում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 10 կոմպլեկտի արտահանում (դրա մեջ են մտնում հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն): Իրավական փաստաթղթերը գտնվում են վերջնական փուլում, իսկ «հաճախորդն ավարտին է հասցնում իր ֆինանսական հարցերը»: Պարբերականի զրուցակիցը հրաժարվել է բացահայտել պատվիրատուի անունը, սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության երկու ղեկավար անձինք հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:

«Կոմերսանտ»-ի ռազմադիվանագիտական աղբյուրը նախատեսվող համաձայնագիրը համարում է որպես «Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան»: Նա հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել էր «կործանարար հարված» հասցնել Ստեփանակերտին՝ Արցախի մայրաքաղաքին, սակայն օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի միայն մեկ դիվիզիոնի տեղափոխումը Հայաստան ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ ծրագրերից, իսկ դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը նստեցին բանակցային սեղանի շուրջ:

Ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հայտնի էր դարձել, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

 

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
21 Սեպ
Լիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի էGALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը» Անկախության 27-ամյակը Երևանում. ՈւՂԻՂ «Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը Պրեմիերա՝ «Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյան Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում». ՀՀ անկախությունը չճանաչած 3 երկրներից 1-ը շնորհավորական ուղերձ է հղելԱգուերոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետՀայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին Օլգա Բուզովայի շքեղ տեսքն ու անսպասելի հայտարարությունը Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ «Արսենալ»-ի մարզիչը` Եվրոպայի լիգայի ռեկորդակիրԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Կտեսնե՞նք մաքուր ԵրևանՄխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արման Վարդանյան Կփորձենք հաղթել Եվրոպայի լիգայում. ՄխիթարյանԱյն ծրագրերը, որոնք ներկայացնում է այսօրվա թիմը, մեր ծրագրերն են եղել․ԿԳ նախկին փոխնախարարԾնունդդ շնորհավո՛ր, հրամանատա՛րԿաթողիկոսի հետ կապված տեղեկություննները նրան մոտ կանգնած եպիսկոպոսներն են փոխանցումԵս սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն. Նազենի ՀովհաննիսյանԱյս պահին սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան Եվրոպայի լիգա. տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԴավիթ Տոնոյանը՝ 0038 հրամանի մասին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ) Անհամբեր սպասում եմ Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ աշխատանքին. Մայք Պոմպեոյի ուղերձը
Ամենադիտված