Գեղարքունիքում դասապրոցեսը նորմալ է ընթանում
Գիտություն և ՄշակույթԵրևանում՝ ցույցերի ժամանակ հնչում են հայտարարություններ, թե Գեղարքունիքի մարզում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում խաթարվել են դասապրոցեսները,, դասերը չեն կայանում:
Տեղեկությունը, սակայն, հերքում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Վերջինիս պնդմամբ՝ խնդիրներն չկան, դպրոցներում դասերը նորմալ ընթանում են: Ինչ վերաբերում է բացակայություններին՝ Կարեն Զազյանը նկատում է, որ թիվը նորմայի սահմաններում է և, իր կողմից ճշտված տեղեկությունների համաձայն, բացակայած երեխաներն էլ հիմնականում առողջական խնդիրների պատճառով դպրոց չեն ներկայացել:
«Դպրոցների թե՛ մանկավարժներից, թե՛ աշակերտներից չկան Երևանում ցույցի մասնակիցների մեջ, իսկ եթե կան էլ՝ դա չի խաթարել դասապրոցեսի նորմալ կայացմանը»,- ասել է Զազյանը: