Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում

Հասարակություն

 Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը երեկ գնահատել է որպես տարածաշրջանային մեծ ձեռքբերում և օրինակ մյուս երկրների համար։ Նա հույս է հայտնել, որ 2020 թվականին Հայաստանն առաջիններից մեկը կհասնի «90-90-90» թիրախներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 19-ին լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հանդես է եկել «ՄԻԱՎ վարակի համաճարակին ազգային հակազդումը» զեկույցով։ Խոսելով վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման ոլորտում երկրում արձանագրված ձեռքբերումների մասին, նա ընդգծել է, որ բարելավվել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, նվազել և կայունացել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում, բուժումը հասանելի է ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին, ինչպես նաև կանխարգելման ծրագրեր են իրականացվում աշխատանքային միգրանտների շրջանում: Նաև ներկայացվել է, որ 2017 թվականից երկրում ներդրվել է «Բուժել բոլորին» ռազմավարությունը, 2016 թվականին ԱՀԿ-ն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր է տրամադրել,  2001 թվականից ի վեր դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման, ինչպես նաև, ներհիվանդանոցային վարակման դեպքեր չեն արձանագրվել:

Սամվել Մարգարյանը նաև նշել է, որ Հայաստանում ստեղծվել և գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը նշված ձեռքբերումների ապահովման գործում բարձր են գնահատել միջազգային կառույցները, ինչի վկայությունը ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում Կենտրոնի  հաղթող ճանաչվելն ու պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելուն ուղղված ներդրման համար հավաստագրի արժանանալն է:

Նշված ձերքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց ՌԴ կառավարության և Գլոբալ հիմնադրամի կողմից դոնորական ֆինանսական աջակցության: Կարևորվել է նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  միացյալ ծրագրի և ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։

Սամվել Մարգարյանն անդրադարձել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ՀՀ-ում առկա մարտահրավերներին, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը համաճարակի զարգացման գործում, ինչպես նաև միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը։

Նշենք, որ ՁԻԱՀ-ի Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախորդ օրը հանդես է եկել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ՌԴ աջակցության ծրագիրը» թեմայով զեկույցով: Նա, մասնավորապես, ներկայացրել է ծրագրի շրջանակում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերը: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
Ամենադիտված