Անի Զախարյանը հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին
Հայաստան«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն և Սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Անի Զախարյանն ու հավելել, որ Ժամանակավորապես պասիվացել էր քաղաքական կյանքում՝ մայր լինելու պատճառով:
Անի Զախարյանը հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: Նրան չի գոհացնում այն փաստը, որ նախարարի պաշտոնը նշանակովի է, ցանկալի կլիներ, որ մրցակցային լիներ: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- նշեց տիկին Զախարյանը: